Պարզվում է՝ Նիկոլը որոշել է հետ կանգնել նույնիսկ 29800քկմ-ից: Ասուլիսին հայտարարել է, թե իրականում այդ թիվը կլորացված թիվ է, քանի որ երբ Բրյուսելում հարց է ծագել՝ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ինքը խնդրել է ուղարկել ՀՀ տարածքի վերաբերյալ տվյալները, որից հետո Իլհամն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում ՀՀ տարածքը 29.800 քկմ-ից պակաս է՝ 29․743 քկմ: «Այս հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ որոշակի լարումներ և փոխադարձաբար շատ խորը կասկածներ առաջացան»,-իր ու Իլհամի նեղանձնային հարաբերությունների վրա որոշակի լույս է սփռել Մեհրիբան բաջիի ընկերուհի Աննայի ամուսինը:
Սա կատարյալ խայտառակություն է. Նիկոլը Հայաստանի տարածքի մասին ճշգրիտ տվյալներ է իմանում, փաստորեն, Իլհամից՝ մուրալով «կադաստրի թուղթը»: Կարևոր է հակսնալ, թե ինչու է Նիկոլը նման հայտարարություն արել: Արել է, քանի որ խնդիր ունի՝ ինքն իրեն արդարացնելու այն տարածքային կորուստների համար, որ գրանցվել են 44-օրյայից հետո: Իբր այն, ինչ որ վերցրել են թուրքերը, օրենքով է, իսկ եթե Հայաստանի տարածքը երբևիցե 29743-ից ավել է եղել, ապա դա «հողագողություն» է: Այսպիսով՝ Նիկոլը փորձել է հիմնավորել Իլհամի այն հայտարարությունները, որ ադրբեջանական զորքերը մեկ մետր անգամ հետ չեն գնալու այն կետերից, որտեղ այժմ կանգնած են:
Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Երևանն էլ 29743-ի մեջ չի մտնում, իսկ թուրքերի պահանջը՝ լող տալու Գյոյչա հորջորջվող Սևանում միանգամայն լեգիտիմ է:
Իսկ գուցե 29743-ի մեջ Նիկոլի ննջասենյակի զբաղեցրած մակերեսն էլ էլ չի մտնում, և ինքն ու Աննան Ադրբեջանի տարաքում են գիշերները սիրով զբաղվում իրականում…